19:10  ,  19 հունվարի, 2017

Գեղամ Կադիմյանը՝ նոր թիմից առաջին տպավորությունների մասին

Տեղափոխությունս Լուգանսկի «Զարյա» առաջընթաց քայլ է իմ կարիերայում, ասել է Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը:

«Կձգտեմ ուրախացնել երկրպագուներին իմ խաղով: Հաճելի հույզերս շատ են հիմա: Դրական եմ գնահատում տեղափոխությունս «Զարյա»: Ինձ շատ ջերմ ընդունեցին, ինչի համար շնորհակալ եմ տղաներին: Հավանեցի կոլեկտիվը: Այսպիսի թիմի հետ կարելի է հասնել հաջողությունների: Զրուցել եմ թիմի գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբի հետ: Նա շատ ջերմ ընդունեց ինձ: Շատ հաճելի է:

Իմ ընտանիքը միշտ հավանություն է տալիս իմ ընտրությանը: Բոլորը գիտեն «Զարյան», գիտեն, թե ինչ բարձր մակարդակի խաղ է ցուցադրում»,- Գեղամ Կադիմյանի խոսքը մեջբերել է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Լվովի «Կարպատներից» հեռացած 24-ամյա հայ ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել «Զարյայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում