18:51  ,  19 հունվարի, 2017

Բրազիլիայի հավաքականի 19-ամյա հարձակվողը՝ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կնքել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Գաբրիել Ժեզուսի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Բրազիալական «Պալմեյրասից» 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մանրամասները չեն հրապարակվում:

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության 21 տուրից հետո 42 միավորով 5-րդ տեղում է՝ առաջատար «Չելսիի» զիջելով 10 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում