18:08  ,  19 հունվարի, 2017

Australian Open. Սերենա Ուիլյամսը խնդիրներ չունեցավ

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս է եկել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան: Ամերիկացի մարզուհին երկու սեթում պարտության է մատնել չեխ Լյուսի Շաֆարժովային՝ 6:3, 6:4: Հաջորդ շրջանում Սերենա Ուիլյամսի մրցակիցը կլինի ամերիկացի Նիկոլ Գիբզը:

Աշխարհի առաջին ռակետ, գերմանացի Անժելիկ Կերբերը 6:2, 6:7 (3:7), 6:2 հաշվով առավելության է հասել իր հայրենակից Կարինա Վիտհոֆթի նկատմամբ եւ կմրցի չեխ Կրիստինա Պլիշկովայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս