00:55  ,  19 հունվարի, 2017

Աֆրիկայի Գավաթ. Կամերունը հաղթեց, Օբամեյանգի գոլը Գաբոնին փրկեց պարտությունից

Գաբոնում ընթացող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում մեկնարկել է խմբային փուլի երկրորդ տուրը: A խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորեց Կամերունի հավաքականը, որը 2:1 հաշվով առավելության հասավ Գվինեա Բուսաուի թիմի նկատմամբ:

Գաբոնի հավաքականը Օբամեյանգի դիպուկ իրացրած 11 մետրանոցի շնորհից խոսւափեց պարտությունից Բուրկինա Ֆասոյի թիմի հետ դիմակայությունում:

Աֆրիկայի Գավաթ, A խումբ, երկրորդ տուր

Կամերուն - Գվինեա Բիսաու՝ 2:1

Սեբաստիեն Սիանի, 61, Մայքլ Նգադու-Նգաջույ, 78 – Պիկետի, 13

Գաբոն - Բուրկինա Ֆասո՝ 1:1

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 38, 11մ – Պրեժյուս Նակուլմա, 23

A խումբ. Կամերուն՝ 4 միավոր, Բուրկինա Ֆասո՝ 2, Գաբոն՝ 2, Գվինեա Բիսաու՝ 1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում