23:10  ,  18 հունվարի, 2017

5 տարում «Մանչեսթեր Սիթին» ծախսել է 565 միլիոն ֆունտ, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 528 միլիոն

Նախորդ հինգ տարիներն «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմյեր լիգայի թիմերից ամենաշատն է ծախսել տրանսֆերների վրա: Ակումբը գնել է 565 միլիոն ֆունտ ստերլինգի ֆուտբոլիստների, վաճառել է 163 միլիոնի, գրում է dailymail-ը:

Ամենաշատ վատնած ակումբների թվում երկրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդը». ծախսել է 528 միլիոն եվրո, վաճառել 160.15 միլիոնի տրանսֆերային իրավունք:

Եռյակը եզրափակում է Լոնդոնի «Արսենալը», որը ֆուտբոլիստների վաճառքից ստացել է 92 միլիոն եվրո, սակայն նորեկների համար վճարել է 298 միլիոն եվրո:

Հաջորդ տեղերում են Լոնդոնի «Չելսին» (գնել է 507 միլիոնի, վաճառել 315 միլիոնի), «Լիվերպուլը» (365 միլիոն - 244 միլիոն) եւ «Տոտենհեմը» (315 միլիոն - 314 միլիոն):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում