22:49  ,  18 հունվարի, 2017

«Բարսելոնայի» նախկին մարզիչը գլխավորեց Խիխոնի «Սպորտինգը»

Խիխոնի «Սպորտինգը» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է իսպանացի մասնագետ Ռուբիին: Պայմանագրի մանրամասներ չեն հրապարակվել: Ռուբին 2013-2014 թվականների մրցաշրջանում ընդգրկված է եղել «Բարսելոնայի» մարզչական շտաբում: Դրանից հետո նա գլխավորել է «Վալյադոլիդն» ու «Լեւանտեն»:

Հունվարի 17-ին Խիխոնի թիմը պաշտոնից հեռացրել էր գլխավոր մարզիչ Աբելարդո Ֆերանդեսին:

Իսպանիայի առաջնության 18 խաղից հետո «Սպորտինգը» 12 միավորով 18-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում