21:22  ,  18 հունվարի, 2017

Յուրա Մովսիսյան. Ռասիզմ կա նաեւ ԱՄՆ-ում

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես եկող Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը խոսել է ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում ռասիզմի դրսեւորումների մասին:

«Ռասիզմ կա նաեւ ԱՄՆ-ում, ամեն օր ենք բախվում դրան այստեղ: Չեմ կարծում, որ մեծ տարբերություն կա այդ հարցում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Տուրիստները կամ մեկնաբանները Ռուսաստանում ոչ մի ռասիզմ չեն նկատի: Գիտեմ, որ նախագահ Պուտինը կանի հնարավոր ամեն ինչ, որ այդպիսի միջադեպեր չլինեն: Ցավոք, ռասիզմ կա ամեն տեղ: Գերմանիայում եւ Իսպանիայում նույնպես տեսել եմ ռասիզմ»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է espnfc-ն:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Ռուսաստանը կընդունի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, իսկ 2018-ին՝ աշխարհի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում