19:25  ,  18 հունվարի, 2017

«Բավարիայի» ավագը կավարտի կարիերան

Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը որոշել է ավարտել կարիերան այս մրցաշրջանից հետո, հաղորդում է sport.de-ն։ Գերմանացի պաշտպանն ամռանը վարչական աշխատանքի կանցնի «Բավարիայում»՝ զբաղեցնելով մարզական տնօրեի պաշտոնը։ Ֆիլիպ Լամի պայմանագիրը գերմանական սուպերակումբի հետ նախատեսված է մինչեւ 2018 թվականը։

Ֆիլիպ Լամը «Բավարիայի» սան է եւ թիմում հադես է գալիս 2001 թվականից։ 2003-2005 թվականներից ներկայացրել է «Շտուտգարտը»։ «Բավարիայի» հետ Լամը դարձել է Գերմանիայի 7-ակի չեմպիոն, 6-ակի՝ գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, աշխարհի ակումբային չեմպիոն, Գերմանիայի հավաքականի կազմում նվաճել է աշխարհի չեմպիոնի եւ կրկնակի փոխչեմպիոնի տիտղոսները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում