18:17  ,  18 հունվարի, 2017

Ռիվալդոն վերադարձել է «Բարսելոնա»

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, աշխարհի չեմպիոն եւ փոխչեմպիոն Ռիվալդոն դարձել է «Բարսելոնայի» աշխատակից-դեսպան, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։

44-ամյա Ռիվալդոն FCB Legends թիմի կազմում կմասնակցի ընկերական եւ բարեգործական հանդիպումների։

Ռիվալդոն «Բարսելոնայում» հանդես է եկել 1997-2002 թվականներին՝ դառնալով Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր։ 1999 թվականին արժանացել է «Ոսկե գնդակի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում