09:55  ,  19 հունվարի, 2017

Շուն ու կատու՝ ֆուտբոլային խաղին

«Պաչուկայի» եւ «Չյապասի» միջեւ ֆուտբոլի Մեքսիկայի առաջնության երկրորդ տուրի խաղի ժամանակ դաշտ են մտել շուն ու կատու։ Մրցավարը 67-րդ րոպեին ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը, քանի որ շունը մտել է դաշտ։ Ստադիոնի աշխատակիցները կենդանուն հանել են դաշտից, եւ խաղը շարունակվել է, սակայն վերջնամասում էլ կատու է մտել խաղադաշտ։

Այդ խաղում  «Պաչուկան» տնային հաղթանակ է տարել նվազագույն հաշվով։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում