17:40  ,  18 հունվարի, 2017

Մայք Դինը հեռացվեց Պրեմյեր լիգայից

Պրեմյեր լիգայի խաղեր սպասարկող Մայք Դինը այսուհետ կաշխատի Անգլիայի Չեմպիոնշիփում (Առաջին դիվիզիոն), հաղորդում է Goal.com-ը։

Դեկտեմբերին 48-ամյա մրցավարը թույլ էր տվել մի քանի կոպիտ սխալներ, ինչի համար հայտնվել էր քննադատության թիրախում։

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ» Պրեմյեր լիգայի 19-րդ տուրի խաղի սկզբնամասում խիստ կասկածելի կարմիր քարտ էր ցույց տվել դաշտի տերերի կիսապաշտպան Սոֆիան Ֆեգուլիին, իսկ «Էվերտոնի» եւ «Լիվերպուլի» միջեւ խաղում Ռոս Բարկլիին չէր հեռացրել Ջորրդան Հենդերսոնի նկատմամբ կոպիտ խախտման համար։

Հունվարի 21-ին Դինը կսպասարկի «Բարնսլի» - «Լիդս» Չեմպիոնշիփի հանդիպումը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս