17:05  ,  18 հունվարի, 2017

Australian Open. Մարեյի ու Ֆեդերերի երկրորդ հաղթանակները

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում վստահ հաղթանակ տարավ ռուս Անդրեյ Ռուբլյովի նկատմամբ։ Բրիտանացի թենիսիստը 5 գեյմ տվեց մրցակցին՝ 6:3, 6:0, 6:2։ Մարեյի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Սեմ Կուերին։

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 7:5, 6:3, 7:6 հաշվով հաղթեց ամերիկացի Նոա Ռուբինին։ Երրորդ շրջանում 35-ամյա շվեյցարացին կհանդիպի չեխ Տոմաշ Բերդիխի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում