16:15  ,  18 հունվարի, 2017

Մեմֆիս Դեպայը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը մոտ է ֆրանսիական «Լիոն» տեղափոխվելուն։

Mirror-ը գրում է, որ ֆրանսիական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանավորվել է պայմանագրի կետերի հարցում։ «Լիոնին» մնում է միայն փոխհամաձայնության գալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Ավելի վաղ նշվում էր, որ «Լիոնը» 13 միլիոն է առաջարկել Դեպայի համար։

Հիշեցնենք, որ Մեմֆիս Դեպային ձեռք բերելու համար անգլիական ակումբը 2015-ին 25 միլիոն ֆունտ ստերլինգ է վճարել հոլանդական ՊՍՎ-ին: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում