15:50  ,  18 հունվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդն» ամենաշատ գոլային պահերն է կորցրել այս մրցաշրջանում

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլի Անգլիայի ընթացիկ առաջնությունում ամենաշատն է կորցրել գոլային պահեր։ Այդ մասին վկայում են Daily Mail-ի ներկայացրած վիճակագրական տվյալները։

Ժոզե Մոուրինյոյի թիմի ֆուտբոլիստները 37 իրական գոլային պահերից իրացրել են միայն 12-ը։ Անգլիայի այս առաջնության ամենադիպուկ թիմը Լոնդոնի «Վեստ Հեմն» է, որը 28 գոլային պահերից օգտագործել է 18-ը։

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 21-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 40 միավորով 6-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով