14:44  ,  18 հունվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանավորվել է Գրիզմանի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» մի քանի ամիս բանակցում է Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի ներկայացուցիչների հետ։

The Independent-ի համաձայն՝ կողմերը փոխհամաձայնության են եկել շատ հարցերում, այդ թվում՝ 25-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի եւ խաղային համարի հարցում։ Տրանսֆերը կարող է կայանալ ամռանը։

Գրիզմանի դեմ չէ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում խաղում է Ֆրանսիայի հավաքականում նրա թիմակից Պոլ Պոգբան։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում