14:18  ,  18 հունվարի, 2017

Australian Open․ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից

Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը չհաղթահարեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի արգելքը։

Երկրորդ մրցախաղում 20-ամյա թենիսիստը 3 սեթում պարտվեց ամերիկացի Ջեկ Սոկին։ 2 ժամ 15 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 3:6, 4:6, 4:6 հաշիվը։

Australian Open-ի առաջին շրջանում Խաչանովը 6:4, 3:6, 7:6, 6:3 հաշվով հաղթել էր ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին։ Ջեկ Սոկի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում