11:30  ,  18 հունվարի, 2017

Յուրա Մովսիսյան. Հուսով եմ՝ Հայաստանի հավաքականը կնվաճի ԱԱ-2018-ի ուղեգիր

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ը լավագույնն է լինելու աշխարհի առաջնությունների պատմության մեջ:

«Ես գիտեմ ռուս ժողովրդին: Նրանք շատ բարեկամական են: Կարծում եմ՝ ԱԱ-2018-ը լավագույնը կլինի աշխարհի առաջնությունների պատմության մեջ: Ռուսաստանում ցանկանում են ապացուցել, որ ամեն բան այնքան էլ վատ չէ: Ռուսները ցանկանում են լինել լավագույնը եւ ծախսում են մեծ գումարներ: Այդ աշխարհի առաջնությունը կլինի ամենաանվտանգը: Շատերը հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ նստած հիմարություններ են խոսում Ռուսաստանի մասին՝ նույնիսկ մեկ անգամ չլինելով այդ երկրում:

Աշխարհի առաջնությանը կմասնակցեն իմ ընկերներից շատերը: Հուսով եմ, որ Հայաստանի հավաքականը եւս կնվաճի ուղեգիր»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է ESPN FC-ը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահը վերջին շրջանում թույլ չի տալիս Յուրա Մովսիսյանին հրավիրել Հայաստանի հավաքական, որի կազմում նա խփել է 10 գոլ: 29-ամյա հարձակվողը Ռուսաստանում խաղացել է «Կրասնոդարի» (2011-2012) եւ Մոսկվայի «Սպարտակի» (2013-2016) կազմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով