11:12  ,  18 հունվարի, 2017

«Ինտերի» պաշտպանը խփել է տարվա լավագույն գոլերից մեկը

«Ինտերի» կոլումբացի պաշտպան Ջեյսոն Մուրիլյոն շրջադարձ հարվածով արտակարգ գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Բոլոնիայի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում:

Միլանում կայացած խաղում Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստն աչքի է ընկել անկյունային հարվածի խաղարկման արդյունքում՝ օգնելով «Ինտերին» հաղթել 3:2 հաշվով եւ դուրս գալ հաջորդ փուլ: Քառորդ եզրափակիչում միլանյան ակումբի մցրակիցը կլինի «Լացիո» - «Ջենոա» զույգի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս