00:54  ,  18 հունվարի, 2017

Աֆրիկայի Գավաթ. Գանայի հավաքականը՝ D խմբի առաջատար

Գաբոնում ընթացող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում ավարտվեց առաջին տուրը:

D խմբում Գանայի հավաքականը Անդրե Այուի միակ գոլի շնորհիվ հաղթեց Ուգանդայի թիմին եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Մալիի եւ Եգիպտոսի հավաքականների խաղում դարպասի գրավում չգրանցվեց:

Աֆրիկայի Գավաթ, D խումբ, առաջին տուր

Գանա - Ուգանդա՝ 1:0

Անդրե Այու, 32, 11մ

Մալի - Եգիպտոս՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում