00:10  ,  18 հունվարի, 2017

«Շիրակում» փորձաշրջան են անցնում 6 օտարերկրացի ֆուտբոլիստներ

«Շիրակը» Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում պատրասվում է Հայաստանի առաջնության գարնանային հատվածին: Մարզչական շտաբը Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ փորձաշրջանի է հրավիրել 6 օտարերկրացի ֆուտբոլիստների, հաղորդում է ակումբի կայքը։ 

«Շիրակի» կազում մարզվում են կոտդիվուարցիներ Մուսա Պոլ Բակայոկոն (21 տարեկան, հարձակվող) եւ Վի Մուհամեդ Սիլան (22 տարեկան, կենտրոնական կիսապատպան), գամբիացիներ Յանկուբա Ջելոն (19 տարեկան, հարձակվող) եւ Մուսա Կամբին (19 տարեկան, կենտրոնական կիսապաշտպան), նաեւ ամերիկացի Կիրիան Չինազորմ Նվաբուեզեն (25 տարեկան, հարձակվող) եւ կամերունցի Օմարո Կաինան (21 տարեկան, կիսապաշտպան)։ Վերջին երկու ֆուտբոլիսները մրցաշրջանի առաջին հատվածում հանդես են եկել «Արարատում»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում