23:52  ,  17 հունվարի, 2017

Իբրահիմովիչ. Պոգբան պետք է սովորի հաղթահարել ճնշումը

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար պետք է կարողանալ հաղթահարել ճնշումը, ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը՝ խոսելով ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:

«Ես սիրում եմ ճնշումը: Այնքան էլ լավ չգիտեմ Պոգբային, որպեսզի պատասխանեմ նրա տեղը: Բայց կարծում եմ՝ նա եւս սիրում է ճնշումը, այլապես մենք չէինք խաղա ամենաբարձր մակարդակի վրա:

Եթե ցանկանում եք հանդես գալ ամենավերեւում, ապա պետք է պատաստ լինեք, որ ճնշում կզգացվի 24 ժամ: Մենք պետք է սովորենք հաղթահարել այդ ամենը: Պոգբան խաղում է ամենաբարձր մակարդակի վրա եւ միշտ կզգա ճնշում»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է «Սթոք Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 21-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում