20:44  ,  17 հունվարի, 2017

Էդգար Մանուչարյանի առաջին գոլային փոխանցումը Թաիլանդում

Թաիլանդի «Ռատչաբուրին» ստուգողական խաղում 5:1 հաշվով առավելության է հասել «Բանգկոկ Յունայթեդի» նկատմամբ:

«Ռատչաբուրիի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին եւ դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Էդգար Մանուչարյանը նորամուտը «Ռատչաբուրիում» նշել է հունվարի 9-ին: Հունվարի 19-ին Մանուչարյանի 30-ամյակն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում