18:42  ,  17 հունվարի, 2017

Sky Sports. Մխիթարյանի, Ժիրուի եւ Քերոլի գոլերը հավակնում են լավագույնի մրցանակին

Sky Sports-ը սկսել է Անգլիայի ընթացիկ առաջնության լավագույն գոլի քվեարկությունը: Եռյակում են «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի եւ Լոնդոնի «Վեստ Հեմի» անգլիացի հարձակվող Էնդի Քերոլի գոլերը: Առայժմ ձայների 40 տոկոսով առաջին տեղում Մխիթարյանի գոլն է:

Հիշեցնենք, որ 27-ամյա հայ ֆուտբոլիստը «կարիճ» հարվածով գրավել էր «Սանդերլենդի» դարպասը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում