18:11  ,  17 հունվարի, 2017

«Արարատն» ունի 5 նորեկ

Մրցաշրջանի երկրորդ կեսին պատրաստվող «Արարատը» շարունակում է համալրել կազմը:

Արդեն պայմանագրեր են ստորագրվել դարպասապահ Գոռ Էլյազյանի, կիսապաշտպաններ Դավիթ Գրիգորյանի եւ Արամ Հովսեփյանի, հարձակվողներ Արեգ Ազատյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

25-ամյա Գոռ Էլյազյանը հանդես է եկել «Իմպուլսում», «Միկայում», «Շիրակում» եւ «Կոտայքում»:

27-ամյա Դավիթ Գրիգորյանը նախկինում խաղացել է «Արարատում», իսկ նրա նախորդ թիմը «Միկան» էր:

25-ամյա Արամ Հովսեփյանը «Արարատ» է տեղափոխվել Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտից»:

26-ամյա Արեգ Ազատյանը նույնպես պաշտպանել է «Արարատի» գույները: «Միկայում» եւ «Բանանցում» հանդես եկած ֆուտբոլիստի նախորդ ակումբն «Ալաշկերտն» էր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ, 23-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը մինչեւ «Արարատ» տեղափոխվելը հանդես էր գալիս «Գանձասար-Կապանի» կազմում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով