13:33  ,  12 հուլիսի, 2012

The Telegraph. Վիլաշ Բոաշ. Աբրամովիչը չկատարեց իր խոստումը

Երբեք չեմ ընդունի Ռոման Աբրամովիչի որոշումը, հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը, ով օրեր առաջ գլխավորել է անգլիական «Տոտենհեմը»:

«Ես չեմ հարգում Աբրոմովիչի որոշումը եւ երբեք էլ չեմ ընդունի այն: Նա երբեք չի աջակցել ինձ դժվար պահերին, չնայած շատ էր ցանկանում, որ ես գլխավորեմ «Չելսին»: Աբրամովիչը չկատարեց իր բոլոր խոստումները: Իմ հեռացումից հետո «Չելսին» երկու տիտղոս նվաճեց, եւ բոլորը սկսեցին խոսել թիմի լավ կազմի մասին, իսկ մինչեւ այդ ոչ ոք չէր նկատում դա: Այդ հեռացումը մեծ փորձ էր ինձ համար եւ ես շատ շնորհակալ եմ Աբրոմովիչից: Նա օգնեց ինձ դառնալ ավելի լավ մարդ եւ մարզիչ: Ուրախ եմ, որ «Չելսին» երկու տիտղոս նվաճեց, սակայն ես ոչ մի կապ չունեմ այդ հաղթանակների հետ»,- 34-ամյա պորտուգալացու խոսքը փոխանցում է The Telegraph-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում