12:40  ,  17 հունվարի, 2017

«Սպարտակը» ներկայացրել է Լուիս Ադրիանոյին (ֆոտո)

Մոսկվայի «Սպարտակը» պաշտոնապես հայտարարել է իտալական «Միլանի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոյին ձեռք բերելու մասին:

29-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հունվարի 25-ից: «Սպարտակում» նա կխաղա 12 համարի մարզաշապիկով:

Լուիս Ադրիանոն 2015-ին Դոնեցկի «Շախտյորից» էր տեղափոխվել «Միլան», որի կազմում անցկացրած 33 խաղերում դարձել է 4 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում