23:45  ,  16 հունվարի, 2017

Մաուրո Գեւգեոզյանը կարիերան կշարունակի Չիլիում

Մաուրո Գեւգեոզյանը կարիերան կշարունակի Չիլիում: 30-ամյա ուրուգվահայ հարձակվողը Կոլումբիայի «Աթլետիկո Բուկարամանգայից» տեղափոխվել է «Ունիվերսիդադ դե Կոնսեպսյոն», հաղորդում է elbocon.pe-ն:

Կոլումբիայի ընթացիկ առաջնության 23 խաղում Գեւգեոզյանը խփել է 11 գոլ: Փորձառու հարձակվողը Չիլիի առաջնությունում հանդես է եկել նաեւ 2009-2010 թվականներին՝ ներկայացնելով «Էվերտոնը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում