23:20  ,  16 հունվարի, 2017

Հայաստանի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Զարյա» (ֆոտո)

Լվովի «Կարպատներից» հեռացած Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը երկու տարվա պայմանագիր է կնքել Լուգանսկի «Զարյայի» հետ, հաղորդում է ուկրաինական ակումբի կայքը:

Ընթացիկ մրցաշրջանում «Կարպատների» կազմում 8 հանդիպման մասնակցած 24-ամյա ֆուտբոլիստը արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Գեղամ Կադիմյանը նախկինում հանդես է եկել նաեւ Խարկովի «Արսենալում», Արմյանսկի «Տիտանում», «Սումիում», «Գովերլայում» եւ «Օլիմպիկում»:

Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրից հետո «Զարյան» 34 միավորով երրորդ տեղում է: Հիշեցնենք, որ «Զարյան» չհաղթահարեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում