01:12  ,  16 հունվարի, 2017

Պաստառ «Օլդ Տրաֆորդում»՝ Հենրիխ Մխիթարյանի պատվին (ֆոտո)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպման ժամանակ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնի տրիբունայում եղել է նաեւ պաստառ նվիրված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Պաստառին պատկերված է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» հայ ֆուտբոլիստի ցատկը, որի շնորհիվ նա «կարիճ» ոճի հարվածով դարձավ դեկտեմբերին Պրեմյեր լիգայի լավագույն գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում