21:50  ,  14 հունվարի, 2017

Դրաքսլերի տպավորիչ գոլը հաղթանակ բերեց ՊՍԺ-ին

Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ռենի» նկատմամբ: Փարիզցիների գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց թիմի նորեկ Յուլիան Դրաքսլերը: Ֆրանսիայի առաջնությունում գերմանացի կիսապաշտպանի առաջին գոլը ստացվեց շատ տպավորիչ:

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 42 միավոր եւ հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Ֆրանսիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ռեն» - ՊՍԺ՝ 0:1

Յուլիան Դրաքսլեր, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով