13:09  ,  14 հունվարի, 2017

Անաստասիա Գալուստյանը երրորդ տեղն է գրավել Լեհաստանում

Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը երրորդ տեղը գրավեց Լեհաստանում անցկացվող Mentor cup-2017 գեղասահքի մրցաշարում:

Կարճ ծրագրից հետո 17-ամյա Գալուստյանը 59.71 միավորով առաջին տեղում էր, սակայն ազատ ծրագրում գրանցեց երրորդ արդյունքը՝ 150.94: Հաղթողի տիտղոսը նվաճեց 157.94 միավոր վաստակած ֆրանսիացի Լորեն Լեկավալյեն, որը կարճ ծրագրից հետո 8-րդն էր:

Տղաների պայքարում Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում հավաքել է 59.44 միավոր եւ գրանցել 9-րդ արդյունքը: Տղաների մրցաշարի ազատ ծրագրի մրցումը կանցկացվի հունվարի 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English