21:06  ,  13 հունվարի, 2017

Չինաստանը զրկվեց Պեկին-2008-ի 3 ոսկե մեդալներից

2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի մասնակիցների դոպինգ նմուշների վերահետազոտման արդյունքում, Միջազգային օլիմպիական կոմիտեն Չինաստանին զրկել է երեք ոսկե մեդալներից։

Դոպինգի օգտագործման հետեւանքով, չեմպիոնական տիտղոսներից զրկվել են կանանց մրցաշարի հաղթողներ, 75 կգ քաշային Ցաո Լեյը, 48 կգ քաշային Չեն Սեսյան եւ 69 կգ քաշային Լյու Չոնհուանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում