15:21  ,  13 հունվարի, 2017

ՄՕԿ-ը հաստատեց Յուրի Վարդանյանի որդու որակազրկումը

Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է Պեկին-2008 եւ Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում դոպինգի համար որակազրկված մարզիկների անունները։ Նրանց թվում է նաեւ 2008թ. ԱՄՆ-ի չեմպիոն, ծանրորդ Նորայր Վարդանյանը, որը Լոնդոնի Օլիմպիական խաղերում ներկայացրել էր Հայաստանը, փոխանցում է The Guardian-ը։

Հիշեցնենք, որ Նորայրը Վրաստանում Հայաստանի դեսպան, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին է։ Լոնդոն-2012-ում Նորայր Վարդանյանը 11-րդ տեղն էր գրավել 94 կգ քաշային կարգում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում