Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Վատիկանում հյուրընկալվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, գրում է Bild-ը:
36-ամյա բռնցքամարտիկը Հռոմի պապին նվիրել է իր ձեռնոցները չեմպիոնական մենամարտից:
«Ես Հռոմի պապին պատմեցի բռնցքամարտիկի իմ կարիերայի մասին եւ ասացի, որ շատ հավատացյալ եմ։ Հրաժեշտ տալով՝ Պապն ինձ մաղթեց հաջողություն»,- ասել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ վերջերս Արթուր Աբրահամը մասնակցել էր Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Լուկաշ Պոդոլսկու կազմակերպած բարեգործական ֆուտբոլային խաղին:
Արթուր Աբրահամի եւ Հռոմի պապի հանդիպման տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում