14:30  ,  12 հունվարի, 2017

Արթուր Աբրահամը հանդիպել է Հռոմի պապի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Վատիկանում հյուրընկալվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, գրում է Bild-ը:

36-ամյա բռնցքամարտիկը Հռոմի պապին նվիրել է իր ձեռնոցները չեմպիոնական մենամարտից:

«Ես Հռոմի պապին պատմեցի բռնցքամարտիկի իմ կարիերայի մասին եւ ասացի, որ շատ  հավատացյալ եմ։ Հրաժեշտ տալով՝ Պապն ինձ մաղթեց հաջողություն»,- ասել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ վերջերս Արթուր Աբրահամը մասնակցել էր Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Լուկաշ Պոդոլսկու կազմակերպած բարեգործական ֆուտբոլային խաղին:

Արթուր Աբրահամի եւ Հռոմի պապի հանդիպման տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում