14:05  ,  12 հունվարի, 2017

Ֆլոյդ Մեյվեզերը Քոնոր Մաքգրեգորին 15 միլիոն է առաջարկել մեկ մենամարտի համար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (49–0, 26 նոկաուտ) հայտնել է UFC-ի չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտելու պատրաստակամություն, փոխանցում է ESPN-ը:

«Մենք պատրաստ ենք 15 միլիոն դոլար առաջարկել Մաքգրեգորին մեկ մենամարտի համար: Վստահ եմ, որ UFC-ում նա նույնիսկ 2 միլիոն չէր ստանում մեկ մենամարտի համար: Հիմա հասկանալի կդառնա, թե նա իրոք ցանկանում է մենամարտել ինձ հետ»,- ասել է 39-ամյա Մեյվեզերը, որը բռնցքամարտիկի կարիերան ավարտել էր 2015 թվականի սեպտեմբերին:

Հիշեցնենք, որ  նախորդ տարի Քոնոր Մաքգրեգորը բռնցքամարտի լիցենզիա էր ստացել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Դրանից հետո իռլանդացի մարտիկը հայտարարել էր, որ պատրաստ է բռնցքամարտի կանոններով մենամարտ անցկացնել Ֆլոյդ Մեյվեզերի հետ 100 միլիոն դոլար եկումուտ ունենալու դեպքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում