23:26  ,  11 հունվարի, 2017

«Մանչեսթեր Սիթին» մեղադրվում է հակադոպինգային կանոնադրության խախտման մեջ

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել է հակադոպինգային կանոնադրության խախտման մեջ: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը խախտել է ֆուտբոլիստների գտնվելու վայրի մասին տեղյակ պահելու մասին կետը:

Ակումբը մեղադրանքին պետք է պատասխանի մինչեւ հունվարի 19-ը, հաղորդում է ասոցիացիայի պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության առաջիկա հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում