22:55  ,  11 հունվարի, 2017

Մոուրինյո. Գումար կկուտակենք, որպեսզի ամռանը գրոհենք շուկան

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հունվարին նոր խաղացողի ձեռք բերելու ցանկություն չունի:

«Կարծում եմ՝ այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մենք միայն կվաճառենք ֆուտբոլիստների: Ես այդպես եմ զգում: Գումար կկուտակենք, որպեսզի ամռանը գրոհենք շուկան: Անցած ամռանը մենք ձեռք բերեցինք ամենաբարձր մակարդակի չորս խաղացողների: Մենք գիտեինք, որ նրանք կարող են մեզ օգնել»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Սպասվում է, որ այս ամիս «Մանչեսթեր Յունայթեդից» կհեռանան Շնեյդերլինը, Դեպայը, Շվայնշտայգերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում