18:53  ,  11 հունվարի, 2017

«Ռեալը» պատրաստ է 105 միլիոն եվրո վճարել Դիբալայի համար

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 105 միլիոն եվրո վճարել Թուրինի «Յուվենտուսին» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի համար, իսկ ֆուտբոլիստին առաջարկել տարեկան 10 միլիոն եվրո, հաղորդում է իսպանական sport.es-ը։

Գործարքի իրականացման դեպքում, Արքայական ակումբը ստիպված կլինի վաճառել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային։

Իսպանական մամուլը գրել էր, որ Ռեալն» արդեն առաջարկել է «Յուվնետուսին» 77 միլիոն ֆունտ եւ Մորատայի տրանսֆերը։ Դիբալան եւս ցանկություն ունի տեղափոխվել Իսպանիա։ Նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը 16 խաղում խփել է 5 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում