02:13  ,  11 հունվարի, 2017

Մադրիդի «Աթլետիկոն» պարտվեց, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Լաս Պալմասին» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով: Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում առաջին խաղում 2:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ:

Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Աթլետիկո» - «Լաս Պալմաս»՝ 2:3 (առաջին հանդիպում՝ 2:0)

Անտուան Գրիզման, 49, Անխել Կոռեա, 61 – Մարկո Լիվայա, 57, 89, Մատեո Գարսիա, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում