14:44  ,  9 հունվարի, 2017

Արաս Օզբիլիսը դուրս է եկել փոխարինման

Ստամբուլի «Բեշիկթաշն» Անթալիայում անցկացրած հավաքի վերջին ստուգողական խաղում մրցել է «Անթալյասպորի» հետ եւ պարտվել 2:4 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Բեշիկթաշի» կազմում փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում:

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը շուտով կարող է հեռանալ «Բեշիկթաշից», որում չունի խաղային պրակտիկա: Նրան ցանկանում են վարձակալել թուրքական «Կարաբյուկսպորը», «Սիվասպորը», «Ադանասպորը», «Կայսերիսպորն» ու «Գազիանտեպսպորը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում