10:14  ,  9 հունվարի, 2017

«Պլիմուտի» պաշտպանի տարօրինակ վարքը «Լիվերպուլի» դեմ խաղում

Անգլիայի երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Պլիմուտի» պաշտպան Սոնի Բրեդլին տարօրինակ վարքով է առանձնացել «Լիվերպուլի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում: Դրվագներից մեկում նա ձեռքը տարել է «Լիվերպուլի» գերմանացի կիսապաշտպան Էմրե Ջանի թեւատակը, ինչից հետո բռնել է մրցակցի ականջը:

Հիշեցնենք, որ Լիվերպուլում կայացած խաղն ավարտվել էր 0:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում