15:36  ,  8 հունվարի, 2017

Արթուր Ալեքսանյանը՝ դասակարգման առաջատար, Միհրան Հարությունյանը երկրորդն է

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացրած վարկանիշները:

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է 98 կգ քաշայինների աղյուսակը:

Ռիո-2016-ի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը երկրորդն է 66 կգ քաշային կարգում եւ զիջում է միայն սերբ Դավոր Շտեֆանեկին, որն Օլիմպիական խաղերի եզրափակիչում հայ ըմբիշին հաղթել էր կողմնակալ մրցավարության շնորհիվ:

Եվրոպայի 2016թ. չեմպիոն Վարշամ Բորանյանը 8-րդն է 71 կգ քաշային կարգում: 75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 12-րդ տեղում է, իսկ Կարապետ Չալյանը 15-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս