20:50  ,  11 հուլիսի, 2012

«Ameria Cup». Հայաստանը մնաց առանց մասնակիցների

Հայաստանը մնաց առանց մասնակիցների Երեւանի «Օրանժ թենիս» ակումբում անցկացվող «Ameria Cup» մրցաշարում։ Զուգախաղի քառորդ եզրափակիչում Խաչատուր Խաչատրյանն ու Տիգրան Մարտիրոսյանը 2։6, 2։6 հաշվով պարտվեցին Անդրել Ցիմուկ (Ռումինիա) - Օլեքսանդր Նեդովեսով (Ուկրաինա) զույգին։

Մենախաղում երեւանյան երկրորդ տիտղոսին է մոտենում բելգիացի Արթուր դե Գրիֆը, որը երկրորդ շրջանում 3:6, 7:6,7:5 հաշվով հաղթեց չեխ Յան Բլեխին։ Դե Գրիֆը հուլիսի 8-ին ավարտված «Ucom Cup» մրցաշարի հաղթողն է։

«Ameria Cup»-ը եւս «futures» դասի է եւ մրցանակային հիմնադրամը 15 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում