22:22  ,  31 դեկտեմբերի, 2016

NEWS.am Sport. Արթուր Ալեքսանյանը՝ տարվա լավագույն մարզիկ, Հենրիխ Մխիթարյանը հետ է 3 տոկոս

Ռիոյի Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է 2016թ. Հայաստանի լավագույն մարզիկ NEWS.am Sport-ի ավանդական, ամենամյա, դեկտեմբերյան առցանց հարցման արդյունքում: Արթուր Ալեքսանյանը ստացել է հարցման մասնակիցների ձայների 46 տոկոսը:

Երկրորդ տեղում է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Դորտմունդի «Բորուսիայի» հետ այս տարի  Գերմանիայի փոխչեմպիոն հռչակված, Բունդեսլիգայի ֆուտբոլիստների քվեարկությամբ Գերմանիայի անցած առաջնության լավագույն խաղացող ճանաչված, հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որը ստացել է ձայների 43 տոկոսը:

Լավագույն եռյակը եզրափակել է Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը՝ 6 տոկոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս