15:22  ,  30 դեկտեմբերի, 2016

Շումախերի բուժման նպատակով 3 տարում ծախսվել է 16 միլիոն եվրո

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի բուժման նպատակներով նրա ընտանիքը երեք տարում ծախսել է 16 միլիոն եվրո, հաղորդում է բրիտանական Mirror-ը։

2013թ. դեկտեմբերին ֆրանսիական Ալպերում ուղեղի ծանր վնասվածք ստանալուց եւ կոմայում հայտնվելուց հետո տնային պայմաններում վերականգնումը շարունակող Միխայել Շումախերի բուժման շաբաթական ծախսը 191 հազար եվրո է:

2014թ. սեպտեմբերին Շումախերը հիվանդանոցից տեղափոխվել է Շվեյցարիայում գտնվող իր առանձնատուն, որտեղ կահավորվել է փոքր կլինիկա 15 մասնագետների ներգրավմամբ։

Այս ընթացքում Շումախերի ընտանիքը վաճառել է անձնական ինքնաթիռը, Նորվեգիայում գտնվող առանձնատունը։ Շումախերի առողջական վիճակը գաղտնի է պահվում։ Սպասվում է, որ առաջիկայում նրա բուժման տարեկան ծախսերը կկազմեն մոտ 10 միլիոն եվրո: Ապաքինման վերաբերյալ կանխատեսումները լավատեսական չեն: Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնի անձնական կարողությունը մոտ 700 միլիոն եվրո է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում