09:54  ,  30 դեկտեմբերի, 2016

Չինական ակումբը Ռոնալդուին առաջարկել է 100 միլիոն եվրո, «Ռեալին»՝ 300 միլիոն

Չինական Սուպերլիգայի ակումբներից մեկը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի համար Արքայական ակումբին առաջարկել է 300 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստին՝ տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձ: Այդ մասին պատմել է Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը, փոխանցում է skysports-ը: Ռոնալդուն չի ցանկացել քննարկել առաջարկը եւ մերժել է՝ նշելով, որ «Արքայական ակումբն իր կյանքն է, որը չի վաճառվում»:

Հիշեցնենք, որ այս տարի Ռոնալդուն «Ռեալի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, Պորտուգալիայի հավաքականի հետ՝ Եվրոպայի չեմպիոն: 31-ամյա ֆուտբոլիստը չորրորդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս