20:50  ,  29 դեկտեմբերի, 2016

Դավիդ Յուրչենկո. Առայժմ դժվար է ասել, թե ինչ փոփոխություններ կլինեն «Անժիում»

Մախաչկալայի «Անժիում» հանդես եկող հայկական ծագումով դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մեկնաբանել է ակումբի սեփականատիրոջ փոփոխությունից հետո թիմում ստեղծված վիճակը: Սուլեյման Քերիմովը ակումբը վաճառել է Օսման Կադիեւին: «Անժիից» հայտնել էին, որ թիմը կվաճառի առաջատար խաղացողներին:

«Մենք դեռ ծանոթ չենք նոր սեփականատիրոջը, չգիտենք՝ ինչ փոփոխություններ կլինեն: Առայժմ այս իրավիճակը չի քննարկվում ներսում: Տագնապ չկա, հանգիստ զրուցում ենք, հետաքրքրվում ենք, այս առիթով խոսակցություններ դեռ չկան: Այս պահին բոլորս արձակուրդում ենք, դեռ ժամանակ կա: Մինչեւ հաջորդ հավաքը հստակ կլինի, թե ինչ կփոխվի»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է rsport-ը:

Հիշեցնենք, որ «Անժիում» է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում