15:50  ,  29 դեկտեմբերի, 2016

Կլիչկոն Ջոշուային հիշեցրել է, որ կարող է նոկաուտի ենթարկել 2 ձեռքով

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն անդրադարձել է IBF վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուայի հետ մենամարտին, որը կայանալու է 2017-ի ապրիլի 29-ին Լոնդոնում:

«Կարծում եմ՝ մարզիչներն ու մարտիկներն ուսումնասիրել են իմ ոճը եւ գիտեն, որ կարող եմ մրցակցին նոկաուտի ենթարկել թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով: Ես դա ցուցադրել եմ բազմիցս: Իմ գլխավոր զենքերից մեկը ջեբն է (երբ աջլիկ բռնցքամարտիկը կատարում է ձախ ձեռքի ուղիղ հարված): Ամեն բան կախված է նրանից, թե ինչպես Էնթոնին ինձ թույլ կտա օգտագործել զինանոցս: Տարիների հետ ես դարձել եմ ավելի արագ ու դիմացկուն: Մինչեւ օրս առաջընթաց եմ գրանցում»,- 40-ամյա ուկրաինացու խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

Հիշեցնենք, որ Ջոշուայի ու Կլիչկոյի միջեւ մենամարտում վիճարկվելու են բրիտանացուն պատկանող IBF գոտին ու WBA եւ IBO վարկածներով թափուր տիտղոսները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում