23:35  ,  28 դեկտեմբերի, 2016

Անա Իվանովիչն ավարտեց կարիերան

Աշխարհի նախկին առաջին ռակետ, սերբ Անա Իվանովիչը հայտարարել է թենիսիստի կարիերան ավարտելու մասին:

«Ես որոշել եմ ավարտել կարիերաս պրոֆեսիոնալ թենիսում: Դա բարդ որոշում էր, բայց կան նաեւ դրական պահեր: Ես սկսել եմ զբաղվել թենիսով հինգ տարեկանից: Ծնողներս միշտ աջակցել են ինձ, նույնիսկ երբ դարձա առաջին ռակետ: Դա տեղի ունեցավ 2008-ին «Ռոլան Գարոսում»: Ես հասա այնպիսի բարձունքների, որոնց մասին նույնիսկ չէի երազել: Ես նվաճել եմ WTA-ի մրցաշարերի 15 տիտղոս, հաղթել եմ «Մեծ սաղավարտի» մրցաշարում, խաղացել եմ Ֆեդերացիայի Գավաթի հինգ եզրափակիչներում: Կասեի, որ դա վատ չէ հասարակ աղջկա համար Սերբիայից: Բայց ամեն մարզաձեւ պահանջում է գերազանց ֆիզիկական վիճակ: Ես մի քանի վնասվածք եմ ունեցել եւ արդեն չեմ կարող խաղալ այն բարձր ստանդարտներով»,- ֆեյսբուքյան էջում գրել է Անա Իվանովիչը:

Հիշեցնենք, որ սերբ մարզուհին ամուսնացել է «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս